Պեպ Գվարդիոլա. Կատարելության հասնելն անհնար է , բայց պետք է փորձել
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ԱՊԼ-ի շրջանակներում «Տոտենհեմի» դեմ կայանալիք խաղից առաջ խոսել է Չեմպիոնների լիգայից դուրս մնալու մասին:
«Կատարելության հասնելն անհնար է: Երբե՛ք: Ո՛չ մի դեպքում:
Բայց պետք է փորձել հասնել դրան: Եթե չուղղես սխալները, ապա նրանք կրկին քեզ կհասնեն:
Ես մտածում եմ միայն առաջիկա խաղի մասին: Հիանալի է, որ մենք պայքարում ենք մրցանակի համար, բայց առաջին հերթին պետք է մտածել «Տոտենհեմի» հետ հանդիպման մասին, իսկ հետո նոր «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղի մասին:
Դեռ Չեմպիոնների լիգայի խաղից առաջ ես ասում էի, որ մենք հասել ենք անհավանական բաների, հաշվի առնելով այն, թե ինչպես ենք մենք պայքարում: Ես սիրահարված եմ այս ամենին, ես հպարտանում եմ:»,- Գավրդիոլայի խոսքերն է մեջբերում «Ման Սիթիի» պաշտոնական Twitter-ը: