Կավանին ցանկանում է կարիերան շարունակել Յունայթեդում
Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ի լրագրող Մայք Մաքգրատը, «Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական հարձակվող Էդինսոն Կավանին ցանկանում է կարիերան շարունակել մանկունյական ակումբի կազմում։
Որուգվայցի ֆուտբոլիստի և «կարմիր սատանաների» միջև գործող պայմանագիրը ավարտվում է 4 ամսից, այսինքն Կավանին այս պահին կարող է բանակցություններ վարել այլ ակումբների հետ, սակայն 34-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է մնալ ՄՅՈւ-ում ևս մեկ մրցաշրջան։
Գարծող պայմանագրում առկա է կետ, համաձայն որի՝ կողմերն այն կարող են երկարաձգել ևս մեկ տարով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մանկունյական ակումբի ղեկավարությունը տպավորված է ֆուտբոլիստի գրանցած արդյունքներով և ամենայն հավանականությամբ, կողմերը կերկարաձգեն պայմանագիրը։
Էդինսոն Կավանին «Յունայթեդ» է տեղափոխվել 2020 թվականի հոկտեմբերի 5-ին ազատ գործակալի կարգավիճակով և մինչ այս պահը թիմի կազմում մասնակցել է 24 հանդիպման․ դարձել 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդինսոն-Կավանի, Մանչեսթեր-Յունայթեդ, Պրեմիեր-լիգա