The Telegraph. Հարի Քեյնը չի խաղա 3 ամիս
Հայտնի է դաձել, թե Հարի Քեյնին ինչքան ժամանակ է հարկավոր ձախ ոտնաթաթի վնասվածքից ապաքինվելու համար:
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, անգլիացի ֆուտբոլիստը դուրս կմնա առնվազն 3 ամսով:
Այդպիսով Քեյնը այս մրցաշրջանում չի կարողանա օգնել «Տոտենհեմին», ինչպես նաև Անգլիայի հավաքականին, որը հունիսի սկզբին պետք է Պորտուգալիայում մասնակցի Ազգերի լիգայի եզրափակիչ մրցաշարին:
Հիշեցնենք, որ անգլիացի ֆուտբոլիստը վնասվածքն ստացել էր Չեմպիոնների լիգայի 1/4-րդ եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում: