Վալվերդե. Ստիպված եղանք տանջվել, որպեսզի հաղթենք

Վալվերդե. Ստիպված եղանք տանջվել, որպեսզի հաղթենք

11/04/2019 - 15:39

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն ամփոփել է Չեմպիոնների լիգայի 1/4-րդ եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» հանդեպ տարած հաղթանակը (1:0):

«Այստեղ դժվար էր խաղալ: Ծանր խաղ էր: Դժվար էր պահեր ստեղծելը: Եղան հատվածներ, որտեղ գերիշխում էինք, նրանք նույնպես սեղմում էին, բայց ամենալավ պահերը մենք ունեցանք:

Մենք ստիպված եղանք տանջվել, որպեսզի հաղթենք: Վաղն ավելի պարզ կհասկանանք, թե ինչ արդյունքի ենք հասել:

Մենք օգտվեցինք մրցակցի սխալներից և առաջին 20 րոպեները խաղում էինք նրանց կիսադաշտում: Իսկ հետո նրանք անցան գրոհի, առաջացավ խառնաշփոթ, և մեր անբացատրելի սխալը թույլ տվեց նրանց մեզ սեղմել, բայց մնեք ավելի շատ էինք կառավարում խաղը:

Ցանկանում ենք թարմացնել թիմը: Շաբաթ օրը կայանալիք հանդիպմանը ևս կարող են լինեն փոփոխություններ: Դժվար է պահել բարձր մակարդակը ամբողջ մրցաշրջանի ընթացքում, սակայն, երբ գալիս են այսպիսի խաղեր, թիմն արձագանքում է:

Մենք մեր խաղը թելադրեցինք, գոլի հատվածում մենք գերիշխում էինք, ինչպես և ամբողջ առաջին խաղակեսում: Երկու թիմերն էլ իրենց ոճն ունեն և ամենքը փորձում էին իրենցը թելադրել: Երբ նրանք հարձակվում էին, մեզ մոտ առաջանում էին պրոբլեմներ դուրս գալու հետ և մենք սխալներ էինք թույլ տալիս:»,- Վալվերդեի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023