FA Cup. ձևավորվեցին 1/8 եզրափակչի բոլոր զույգերը
Հունվարի 26-ին կայացավ Անգլիայի գավաթի՝ FA Cup-ի 2020/21 խաղարկության 1/16 եզրափակչի վերջին դիմակայությունը, որի շրջանակում «Բորնմութը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեց Երկրորդ լիգան (խմբ․՝ նշանակության 4-րդ դիվիզիոնը) ներկայացնող «Քրոուլի Թաունին»։
Ջեյսոն Թինդալի թիմին հաղթանակ պարգևեցին Ջեք Վիլշերն ու Ջոշուա Քինգի գոլերը, իսկ հյուրերի միակ գոլը խփեց Թոմ Նիքոլսը։
Այս խաղից հետո ձևավորվեցին մրցաշարի 1/8 եզրափակչի բոլոր զույգերը․
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Վեսթ Հեմ»
«Շեֆիլդ Յունայթեդ» – «Բրիսթոլ Սիթի»
«Վուլվերհեմպտոն» – «Սաութհեմպտոն»
«Բարնսլի» – «Չելսի»
«Էվերտոն» – «Տոտենհեմ»
«Սուոնսի» – «Մանչեսթեր Սիթի»
«Լեսթեր» – «Բրայթոն»
«Բյորնլի» – «Բորնմութ»
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# FA-Cup, Անգլիայի գավաթ, Բարնսլի, Բյորնլի, Բորնմութ, Բրայթոն, Բրիսթոլ Սիթի, Էվերտոն, Լեսթեր, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Շեֆիլդ Յունայթեդ, Չելսի, Սաութհեմփթոն, Սուոնսի, Վեսթ Հեմ, Վուլվերհեմփթոն, Տոտ