Գրիզմանի անհավանական վատ ցուցանիշը 11-մետրանոց հարվածներ իրացնելիս
Իսպանիայի Սուպեր գավաթի կիսաեզրափակիչ խաղում «Բարսելոնան» միայն հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի շնորհիվ կարողացավ հաղթահարել «Ռեալ Սոսիեդադի» արգելքը (1։1, 3։2`11-մետրանոց հարվածաշարով)։
11-մետրանոց հարվածից վրիպած ֆուտբոլիստներից մեկն էլ կատալոնացիների հարձակվող Անտուան Գրիզմանն է․ նրա հարվածը բարձր ստացվեց։
Ինչպես տեղեկանում ենք Sports.ru-ի էջերից, սա ֆրանսիացի ֆուտբոլիստի՝ թվով 5-րդ անընդմեջ վրիպումն էր 11-մետրանոց նշակետից․ երեք անգամ նա վրիպել է Ֆրանսիայի հավաքականի կազմում, մեկ անգամ էլ «Բարսելոնայում»։
Գրիզմանը ընթացիկ մրցաշրջնում «Բարսելոնայի», կազմում բոլոր խաղերը միասին վերցրած, մասնակցել է 23 հանդիպման, դարձել 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ Սուպեր գավաթի կիսաեզրափակիչ մյուս հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։ Ուժերը կչափեն Մադրիդի «Ռեալն» ու Բիլբաոյի «Ատլետիկը»։
# Անտուան-Գրիզման, Բարսելոնա, Իսպանիայի սուպերգավաթ, Ռեալ-Սոսիեդադ