Դոմենեկ․ «Կցանկանայի Մարադոնային տեսնել Նանտի կազմում, սակայն նա մահացավ»
«Նանտի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռայմոն Դոմենեկը խոսել է ֆրանսիական ակումբի տրանսֆերային ծրագրերի մասին։
«Կցանկանայի Դիեգո Արմանդո Մարադոնային տեսնել «Նանտի» կազմում, սակայն նա մահացավ։ Ունենք այն, ինչ ունենք։ Ես շատ սահմանափակված եմ այս տրանսֆերային պատուհանի ժամանակ»,- 68-ամյա մասնագետի խոսքերն է փոխանցում Get French Football News պարբերականը։
Ֆրանսիացի մարզչի պայմանագիրը «Նանտի» հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտ։
Ֆրանսիական ակումբից առաջ Դոմենիեկի վերջին աշխատավայրը եղել է ֆրանսիայի հավաքականը։ Նա ղեկավարել է թիմը 2004-2010 թվականներին՝ 2006 թվականին հասնելով մինչև աշխարհի առաջնության եզրափակիչ։
Հիշեցնենք, որ Դիեգո Արմանդո Մարադոնոն 60 տարեկան հասակում կյանքից հեռացավ 2020 թ. նոյեմբերի 25-ին։
# Դիեգ-Մարադոնա, լիգա 1, Նանտ, Ռայմոն Դոմենեկ, Ֆրանսիայի հավաքական