Փիքֆորդը ալկոհոլի ազդեցության տակ ծեծկռտուքի մեջ է հայտնվել ?
Անգլիայի հավաքականի և «Էվերթոնի» դարպասապահ Ջորդան Փիքֆորդի անունը բրիտանական մարզական պարբերականների գլխագրերում է:
The Sun-ը հայտնում է, որ 25-ամյա դարպասապահը բարերից մեկում ալկոհոլի ազդեցության տակ լուսանկարվել է երկրպագուների հետ, այնուհետև մասնակից է եղել ծեծկռտուքի:
Նշվում է, որ «Էվերթոնի» ներկայացուցիչներն արդեն տեղյակ են խնդրի մասին և մտադիր են քայլեր ձեռնարկել: