Ռեալը փորձում է վերականգնել սասանված հեղինակությունը🎥

Ռեալը փորձում է վերականգնել սասանված հեղինակությունը🎥

05/12/2020 - 21:08

Իսպանական Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Սևիլիայի «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում, որտեղ «Սևիլիան» սեփական հարկի տակ մրցեց «Ռեալի» դեմ։

Դեռ առաջին խաղակեսում մադրիդյան ակումբը կարող էր բացել խաղի հաշիվը, սակայն Տոնի Կրոսն ու Կարիմ Բենզեման վրիպեցին նպաստավոր դիրքերից։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 55-րդ րոպեին, «արքայական» ակումբը բացեց խաղի հաշիվը։ Կարիմ Բենզեմայի հարձակման ձախ եզրից կատարած փոխանցումից հետո Վինիսիուս Ժունիորը հարվածեց, ինչից հետո անդալասուկան ակումբի դարպասապահ Բոնոն անչափ անփույթ խաղաց, և գնդակը հայտնվեց ցանցում։ Այդ դրվագում Լա լիգան ինքնագոլ գրանցեց մարոկկացի դարպասապահի անվան դիմաց։

Խփած գոլից հետո «Ռեալի» ֆուտբոլիստները գիտակցաբար նախաձեռնությունը զիջեցին «Սևիլիայի» ֆուտբոլիստներին, ովքեր գրեթե ոչ մի լուրջ վտանգավոր պահ չստեղծեցին Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասի ուղղությամբ։ Միայն խաղավարտին մոտ Լուկաս Օկամպոսը փորձեց շրջադարձ հարվածով միավոր փրկել իր թիմի համար, սակայն բելգիացի դարպասապահը հիանալի խաղաց այդ դրվագում։

Այսպիսով, «Ռեալն» ընդհատում է անհաջող հանդիպումների շարքը։ Մադրիդյան ակումբը Լա լիգայի շրջանակում կայացած վերջին 3 խաղերում չէր հաղթել։ Զիդանի սաները վաստակեցին 20 միավոր և բարձրացան 3-րդ հորիզոնական, իսկ «Սևիլիան» 16 միավորով 5-րդն է։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023