Թոմաս Տուխելի թիմը կարծես թե խաղային խնդիրներ ունի🎥
Ֆրանսիական Լիգա 1-ին 12-րդ տուրի շրջանակում վերջին տարիների անփոփոխ չեմպիոն «Պարի Սեն-Ժերմենը» Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում մրցեց «Բորդոյի» դեմ։
Այս խաղին ՊՍԺ-ն մի շարք լուրջ կորուստներով էր մոտեցել, սակայն հիմնական կազմի կորիզը պատրաստ էր հանդիպմանը և թվում էր, թե փարիզյան ակումբը հերթական հեշտ հաղթանակը պետք է տանի, սակայն դրա հետ համաձայն չէին «Բորդոյի» ֆուտբոլիստները, ովքեր լուրջ դիմադրություն ցույց տվեցին։
Հաշիվը բացվեց արդեն 10-րդ րոպեին։ «Բորդոն» հաշվի մեջ առաջ անցավ Տիմոտի Պեմբելեի ինքնագոլի շնորհիվ, սակայն նախքան ընդմիջման գնալը «Փարիզը» Նեյմարի և Մոյզե Կենի խփած գոլերի շնորհիվ ընդմիջման գնած հաղթողի կարգավիճակում։
Որքան էլ զարմանալի է, երկրորդ խաղակեսում հյուրերի ֆուտբոլիստները հիանալի ֆուտբոլ ցուցադրեցին և ունեին լուրջ առավելություն, սակայն ընդամենը մեկ անգամ կարողացան գրավել Սերխիո Ռիկոյի պաշտպանած դարպասը։ 60-րդ րոպեին փրկության գնդակը խփեց Յասին Ադլին՝ եզրափակելով Հատեմ Բեն-Արֆայի փոխանցումը։
Այսպիսով, ՊՍԺ-ն երկրորդ տուրն աընդմեջ չի հաղթում՝ հնարավորություն տալով «Լիլին» հավասարվել իրեն։ Թոմաս Տուխելի սաները վաստակեցին 25 միավոր և շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Լիլը» 22 միավորով 2-րդն է։ Քրիստոֆ Գալտյեի սաները իրենց հանդիպումը կանցկացնեն նոյեմբերի 29-ին՝ հյուրընկալվելով «Սենտ-Էտիենին»։ «Բորդոն» էլ 16 միավորով զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։
# Բորդո, Լիգա-1, Լիլ, Մոյզե Կեն, Նեյմար, ՊՍԺ, Քրիստոֆ Գալտյե