«Ֆուրիա ռոխան» պարզապես ջախջախեց Գերմանիայի ընտրանուն🎥
Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության վերջին` 6-րդ տուրի շրջանակում Իսպանիայի հավաքականը սեփական հարկի տակ մրցեց Գերմանիայի հավաքականի դեմ։
Լուիս էնրիկեի սաները բոլոր առումներով ջախջախեցին գերմանացիներին` մրցակցի դարպասն ուղարկելով 6 անպատասխան գնդակ։
«Ֆուրիա ռոխայի» կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ֆերրան Տոռեսը, իսկ մեկական անգամ էլ աչքի ընկան Ռոդրին Ալվարո Մորատան և Միկել Օյարսաբալը։
Իսպանիայի հավաքականն այս խաղից հետո վաստակեց 11 միավոր, շրջանցեց Գերմանիայի հավաքականին և A դիվիզիոնի 4-րդ խմբում հաղթող ճանաչվեց։ 2021 թվականի հունիսին Իսպանացիները պայքարը կշարունակեն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլում։ Յոհաքիմ Լյովի աաները մնացին 9 միավորով և զբաղեցրին 2-րդ հորիզոնականը։
# Ազգերի լիգա, Ալվարո Մորատա, Գերմանիայի հավաքական, Իսպանիայի հավաքական, Լուիս Էնրիկե, Յոհաքիմ Լյով, Ռոդրի, Ֆերրան Տոռես