Կևին դե Բրոյնեն՝ ՉԼ 2019/20 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան
Ժնևում մեկնարկել է Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը, որի ընթացքում նաև մի շարք մրցանակներ են հանձնվելու։
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրոյնեն ճանաչվեց Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան։ Հիշեցնենք, որ «քաղաքաբնակները» պայքարը լքեցին 1/4 եզրափիչում՝ 1։3 հաշվով զիջելով «Լիոնին»։
# Լիոն, Կևին դե Բրոյնե, Մանչեսթեր-Սիթի, ՈւԵՖԱ, Չեմպիոնների-լիգա