Բավարիան անկասելի է՝ նվաճելով հերթական տիտղոսը🎥
Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում կայացավ Գերմանիայի Սուպեր գավաթի հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Բորուսիա Դորտմունդը» և «Բավարիան»։
Հանսի Ֆլիկի սաները 3։2 հաշվով ծանր հաղթանակ տարան «իշամեղուների» նկատմամբ և 8-րդ անգամ նվաճեցին բաղձալի գավաթը։
«Բավարիայի» կազմից գոլերը խփեցին Կորենտեն Տոլիսոն, Թոմասս Մյուլերն ու Յոզուա Կիմիխը, իսկ «Բորուսիայից» գոլերով աչքի ընկան Յուլաին Բրանդտն Էրլինգ Հալանդը։
Այսպիսով, «Բավարիան» 2020 թվականին նվաճել է արդեն 5 տիտղոս․ մինչ այս «գերմանական» մեքենան դարձել էր Բունդեսլիգայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի, ՈՒԵՖԱ-ի Սուպեր գավաթի, Գերմանիայի գավաթի հաղթող։ Մյունխենյան ակումբին մնաց հաղթել ընդամենը 1 տիտղոս, որպեսզի կրկնի «Բարսելոնայի» 2009 թվականին գրանցաց ռեկորդը, երբ մեկ տարվա ընթացքում կատալոնական ակումբը նվաճեց 6 տիտղոս։
# Բավարիա, Բարսելոնա, Բորուսիա-Դորտմունդ, Գերմանիայի Սուպեր գավաթ, Էրլինգ Հալանդ, Թոմաս Մյուլլեր, Կորենտեն Տոլիսո, Հանս-Դիտեր Ֆլիկ, Յոզուա-Կիմիխ, Յուլիան Բրանդտ