Պաշտոնական․ Բեյլն ու Ռեգլիոնը՝ Տոտենհեմի ֆուտբոլիստ
Ինչպես տեղեկացնում է «Տոտենհեմի» պաշտոնական կայքը, «Ռեալի» երկու ֆուտբոլիստներ կարիերան կշարունակեն լոնդոնյան ակումբի կազմում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Սերխիո Ռեգիլոնը «շնաձկների» հետ կքնել է 5 տարվա պայմանագիր, իսկ գործարքն արժեցել է 30 մլն եվրո, սակայն մադրիդյան ակումբը խաղացողին հետ գնելու իրավունք կպահպանի։ «Ռեալը» ցանկացած պահի կարող է 40-45 մլն եվրոյի դիմաց հետ գնել եզրային պաշտպանի տրանսֆերը։
23-ամյա ձախ պաշտպանը նոր ակումբի կազմում հանդես կգա «3» համարի մարզաշապիկով։
Ինչ վերաբերվում է Գարեթ Բեյլին, ապա ուելսցի վինգերը նվազագույնը մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը վարձակալությամբ կանցկացնի հարազատ ակումբում։ Խաղացողի աշխատավարձը երկու ակումբները կիսել են միմյանց միջև, որը կազմում է 17 մլն եվրո։
Հավելենք, որ Բեյլը «Տոտենհեմի» կազմում հանդես կգա «9» համարի մարզաշապիկով։
# Գարեթ-Բեյլ, Ռեալ Մադրիդ, Սերխիո Ռեգիլոն, Տոտենհեմ, տրանսֆերներ