Սաութգեյթ. Սթերլինգն իրոք մեծացել է որպես մարդ և ֆուտբոլիստ
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը կիսվել է Եվրո-2020-ի որակավորման փուլի Չեխիայի ընտրանու դեմ Ռահիմ Սթերլինգի ցուցադրած խաղի մասին իր կարծիքով:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը հեթ-տրիկ էր ձևակերպել և 11 մետրանոց էր վաստակել:
«Կարծում եմ, որ Ռահիմն ամբողջ երեկո լիցքավորված էր: Նա մարզումների ժամանակ էլ այդպիսին էր: Ուրախ եմ նրա համար, սա յուրահատուկ պահ է:
Կարծում եմ, որ Ռահիմն իրոք մեծացել է որպես մարդ և ֆուտբոլիստ: Նա ձգտում է խփել և անում է դա բնազդաբար, առանց շատ երկար մտածելու:»,- Սաութգեյթի խոսքերն է մեջբերում BBC-ն: