Միրալեմ Պյանիչը վարակվել է Covid-19-ով
«Բարսելոնայի» նորեկ Միրալեմ Պյանիչը վարակվել է կորոնավիրուսով։ Այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստն իրեն լավ է զգում և այժմ ինքնամեկուսացել է։ Հենց այդ պատճառով էլ բոսնիացի կիսապաշտպանը դեռևս չի միացել «Բարսելոնային»։ Սպասվում է, որ նա մոտ 15 օրից կմեկնի Բարսելոնա։
Հիշեցնենք, որ ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բավարիան» և «Յուվենտուսը» փոխարինում իրականացրին․ կատալոնական ակումբը 60+5 մլն եվրոյի դիմաց գնեց Միրալեմ Պյանիչին, իսկ «ծեր սենյորան»՝ 72 մլն եվրոյի դիմաց՝ Արթուրին։
# Արթուր, Բարսելոնա, կորոնավիրուս, Միրալեմ Պյանիչ, Յուվենտուս, տրանսֆերներ