Կովաչիչը չի ցանկանում վերադառնալ Ռեալ, իսկ Չելսին չի կարող նրան գնել
«Ռեալի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը, ով վարձակալության հիմունքներով հանդես է գալիս «Չելսիում», չի ցանկանում վերադառնալ Մադրիդ:
Marca-ն գրում է, որ 24-ամյա խորվաթ եզրային կիսապաշտպանը մտադիր է կարիերան շարունակել Անգլիայում:
Սակայն Կովաչիչի ապագան կախված է նրանից, թե արդյոք կկարողանա «Չելսին» հետաձգել կամ կասեցնել ՖԻՖԱ-ի որոշումը, որով լոնդոնցիներին արգելվում է նոր ֆուտբոլիստներ հայտագրել:
Կովաչիչով հետաքրքրված են ԱՊԼ-ի մի քանի այլ ակումբներ և «Ինտերը»:
ԱՊԼ-ի 26 խաղերում Կովաչիչը կատարել է 2 գոլային փոխանցում: