Բրիտանիայի ամենահարուստ մարդը ցանկանում է գնել Չելսին
The Times-ի տեղեկություններով Լոնդոնի «Չելսին» ցանկանում է գնել Բրիտանիայի ամենահարուստ մարդը՝ Ջիմ Ռետքլիֆը: 66-ամյա գործարարը, ով իր կարողությունը վաստակել է քիմիական արդյունաբերությամբ, ցանկանում է ներդրումներ անել նաև ֆուտբոլում:
«Չելսիի» ներկայիս սեփականատեր Ռոման Աբրամովիչը ակումբը գնահատել է 2,5 մլրդ ֆունտ: Ռետքլիֆի համար գումարը խնդիր չէ, սակայն, հաշվի առնելով «Սթեմֆորդ Բրիջի» թանկարժեք վերնորոգումը, ինչից հրաժարվեց ռուսաստանցի գործարարը, և ինչի արդյունքում ծախսերը կարող են ավելանալ` դա բրիտանացի մեծահարուստին չի գոհացնում:
Ըստ Forbes-ի վերջին վիճակագրության՝ ամենահարուստ մարդկանց ցանկում Ռետքլիֆը զբաղեցնում էր 110-րդ հորիզոնականը. այն դեպքում, երբ Աբրամովիչը 107-րդն էր:
The Times-ը Ռետքլիֆի կարողությունը գնահատել է 21 մլրդ ֆունտ: