Բարսելոնան վերադարձել է Գրիզմանին ձեռք բերելու մտքին
«Բարսելոնան» շարունակում է «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանին ձեռք բերելու մտադրություն ունենալ:
L’Equipe-ը հայտնում է, որ կատալոնակա ակումբը բանակցությունների վերսկսման համար արդեն իսկ կապ է հաստատել մադրիդցիների հետ:
Կա մի հատկանշական հանգամանք. Գրիզմանի՝ մինչև 2023 թվականը պայմանագրով հրաժարագինը կազմում է 200 միլիոն եվրո: Սակայն նրան մինչև ընթացիկ տարվա հունիս ձեռք բերելու դեպքում հրաժարագինը կազմում է 120 միլիոն եվրո:
Իսպանական պարբերականները հայտնում են, որ Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո ֆրանսիացին «Աթլետիկոյում» ապագայի վերաբերյալ կամուկացի մեջ է:
# Աթլետիկո, Անտուան-Գրիզման, Բարսելոնա, տրանսֆերներ