Սանեն, հնարավոր է, չլքի Մանչեսթեր Սիթին

Սանեն, հնարավոր է, չլքի Մանչեսթեր Սիթին

25/06/2020 - 19:26

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը ակումբի վինգեր Լերոյ Սանեին կրկին կփորձի համոզել, որպեսզի խաղացողը նոր պայմանագիր կնքի ակումբի հետ։

«Ակումբը կփորձի ևս մեկ անգամ համոզել գերմանացուն պայմանագրի հարցում, ով 2021 թվականին կդառնա ազատ գործակալ»,- տեղեկացնում է The Telegraph-ը։

Ըստ պարբերականի՝ «Սիթին» չի պատրաստվում «Բավարիայի» հետ բանակցությունների ժամանակ զիջումների գնալ։ Նշվում է, որ գերմանական ակումբը խաղացողի դիմաց պատրաստ է վճարել առավելագույնը 40 մլն եվրո, սակայն «քաղաքաբնակներին» այդ առաջարկը չի գոհացնում։ Անգլիական ակումբը խաղացողի վաճառքից ցանկանում է նվազագույնը վաստակել 70 մլն եվրո։

Բացի դրանից՝ «Մանչեսթեր Սիթին» ավելի շատ պատրաստ է Սանեին հաջորդ ամռանը բաց թողնել անվճար, քան ցածր գնով ներկա իրավիճակում նրան վաճառել «Բավարիային»։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023