Ռեալում կարծում են, որ Բեյլի և Զիդանի հարաբերություններն այլևս հնարավոր չէ վերականգնել

Ռեալում կարծում են, որ Բեյլի և Զիդանի հարաբերություններն այլևս հնարավոր չէ վերականգնել

16/06/2020 - 16:22

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի և ակումբի վինգեր Գարեթ Բեյլի հարաբերությունները կարծես թե շարունակում են մնալ լարված։ Իրավիճակը ակումբի վերահսկողության տակ է, սակայն, ինչպես տեղեկացնում է Marca-ն, կողմերի միջև հարաբերություններն այլևս անհնար է վերականգնել։

«Ռեալում» կարծում են, որ Բեյլը դեռևս կարող է կարևոր դեր խաղալ տիտղոսներ նվաճելու հարցում, այդ պատճառով էլ դեռևս չեն շտապում բաժանվել նրա ծառայություններից։ Բեյլը նույնպես հետաքրքրված չէ ակումբային գրանցումը փոխելու մտքով։

Հիշեցնենք, որ վալիացի ֆուտբոլիստը «Ռեալի» գույները պաշտպանում է 2013 թվականից, իսկ նրա գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։ Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա վինգերը բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023