Ման․ Սիթին Բայերի վինգերին դիտարկում է որպես Սանեի փոխարինող
Լևերկուզենի «Բայերի» և Ճամայկայի հավաքականի վինգեր Լեոն Բեյլին հետաքրքրել է «Մանչեսթեր Սիթիին»։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, «քաղաքաբնակներն» արդեն երկու տարի է հետևում են ճամայկացի ֆուտբոլիստին։ «Սիթիի» մարզչական շտաբը Բեյլիին դիտարկում են որպես Լերոյ Սանեի հավանական փոխարինող, ով, ամենայն հավանականությամբ, ամռանը կտեղափոխվի «Բավարիա»:
Նշենք, որ Լեոն Բեյլիի տրանսֆերը գնահատվում է 40 մլն եվրո, իսկ նրա ու «Բայերի» միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը։
Ընթացիկ մրցաշրջանում Բեյլին «Բայերի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
# Բայեր Լևերկուզեն, Լեոն Բեյլի, Լերոյ-Սանե, Մանչեսթեր-Սիթի