Ինչպիսի՞ն է ֆուտբոլը Գերմանիայում  վերսկսումից հետո?

Ինչպիսի՞ն է ֆուտբոլը Գերմանիայում վերսկսումից հետո?

17/05/2020 - 13:44

Մարտի 11-ից հետո գերմանական Բունդեսլիգան ահագնացող կորոնավիրուսի համաճարակի պատճառով դադարեցվել էր, սակայն, երեկ՝ մայիսի 16-ին, այն վերջապես վերսկսվեց։

Վերսկսումից հետո Բունդեսլիգան միանգամից մեզ նվիրեց ռուրյան դերբի, որի շրջանակում «Բորուսիա Դորտմունդը» «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում չորս անպատասխան գնդակ ուղարկեց հավերժ մրցակիցներից մեկի՝ «Շալկե-04»-ի դարպասը։

«Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտը Բունդեսլիգայի ամենատարողունակ մարզադաշտն է և Բունդեսլիգայի հանդիպումների ժամանակ տեղավորում է 80 հազարից ավելի հանդիսական, սակայն մոտակա մի քանի ամսում բոլոր հանդիպումների ժամանակ ականատես ենք լինելու դատարկ տրիբունաների։

Բունդեսլիգայի վերսկսումից առաջ թե՛ առաջնության ղեկավար մարմինները, թե՛ Գերմանիայի իշխանությունները մի շարք պահանջներ դրեցին ակումբների առաջև։ Ամենակարևոր պահանջներից մեկը սոցիալական հեռավորության խիստ պահպանումն է։

Լուսանկարում «Շալկեի» պահեստային ֆուտբոլիստներն են, որոնք նստած են գրեթե տրիբունայում՝ իրարից մոտ 1 մ հեռավորության վրա։

Ամենակարևոր պահանջներից մեկը նաև դիմակի կրումն է։ Նույնիսկ հանդիպման գլխավոր օպերատորը, ով գրեթե ողջ խաղի ընթացքում միայնակ է լինում տեսախցիկի հետ, պարտավոր է կրել դիմակ։

Շարունակելով սոցիալական հեռավորության թեման՝ նշենք, որ խաղացողներին չի թույլատրվում գոլերը նշել թիմային կերպով, այդ իսկ պատճառով այպսիսի զվարճալի տոնումներ դեռևս հաճախակի կտեսնենք։

Եվ կրկին սոցիալական հեռավորություն․․․ «Լայպցիգի» դանիացի ֆուտբոլիստ Յուսուֆ Պոուլսենը mixed zone-ում հարցազրույց պետք է տար լրագրողներից մեկին սակայն, քանի որխիստ կերպով պահպանվում է սոցիալական հեռավորությունը, հարց տվող լրագրողը հարցն ուղղում էր լրագրողների համար նախատեսված խցիկից, ինչն էլ ստեղծեց զվարճալի տեսարան։ Պոուլսենը չգիտեր, որ լրագրողը գտվնում է խցիկում, սակայն լսում էր նրա ձայնը, և նա իր հայացքով այս ու այն կողմ էր նայում՝ փնտրելով նրան։

Մարզադաշտերի մոտակայքում էլ էր դարտարկություն՝ չնայած որոշ երկրպագուներ այդուհանդերձ կային։

«Բորուսիա» – «Շալկե» խաղի ավարտից հետո էլ տանտերերի ֆուտբոլիստները ցուցադրաբար սկսեցին ծափահարել դատարկ տրիբունաներին՝ ցույց տալով, որ անկախ ամեն ինչից միշտ զգացվում է երկրպագուների կարիքը և ակնհայտ էր, որ նրանք բոլորն էլ ցանկանում են հանդես գալ երկրպագուների ներկայությամբ։ Respect!!!

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023