Կարիուսը կվերադառնա Լիվերպուլ
Գերմանացի դարպասապահ Լորիս Կարիուսը խզել է «Բեշիկթաշի» հետ վարձակալական պայմանագիրը և կվերադառնա «Լիվերպուլ», որին էլ պատկանում է խաղացողի տրանսֆերային իրավունքները։
Դարպասապահը չորս ամիս ընդհանրապես խաղաշաժաման չէր ստացել, իսկ թուրքական ակումբը նրան սկսել էր չվճարել պայմանագիրը, այդ իսկ պատճառով Կարիուսը ստիպված դիմել է ՖԻՖԱ-ին՝ թուրքական ակումբը լքելով ժամանակից շուտ։
«Կարիուսը դիմել է ՖԻՖԱ-ին չվճարված աշխատավարձի և պայմանագրի խզման համար։ Նա ցանկանում է, որ մենք նրան վճարենք չխաղալու համար։ Նա ցանկանում է հեռանալ, և դա նրա որոշումն է։ Մենք չենք վճարելու մի բանի համար, որը նա չի վաստակել»,- «Բեշիկթաշի» ներկայացուցիչ խոսքերը մեջբերում է A bola-ն։
Նշենք, որ Լորիս Կարիուսը թուրքական ակումբի շարքերը համալրել էր 2018 թվականին։ «Լիվերպուլի» հետ նրա գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականը։
# Բեշիկթաշ, Լիվերպուլ, Լորիս-Կարիուս