Ո՞ր ակումբներն են հավակնում Ռոնալդուի տրանսֆերին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Յուվենտուսը» կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված ֆինասնական դժվարությունները հաղթահարելու նպատակով, հնարավոր է, վաճառի ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, ֆուտբոլիստի շուրջ ձևավորված իրադարձություններին հետևում են «Մանչեսթեր Յունայթեդն» ու ՊՍԺ-ն։ Երկու ակումբներն էլ պատրաստն են պայմանագիր առաջարկել խաղացողին։
«Յուվենտուսը» կորոնավիրուսի պատճառով մեծ գումարներ է կորցնում, ու քանի որ Ռոնալդուի աշխավարձը տարեկան կազմում է 31 մլն եվրո, ակումբը կդժվարանա խաղացողին վճարել այդպիսի մեծ գումար, իսկ «Յունայթեդն» ու ՊՍԺ-ն այն ակումբներն են, որոնք պատրաստ են վճարել նման մեծ գումար։
Սպասվում է, որ ամռանը ֆրանսիական ակումբից կհեռանա կա՛մ Կիլիան Մբապեն կա՛մ էլ Նեյմարը, իսկ Ռոնալդուն դիտրակվում է որպես նրանցից մեկի փոխարինող։
# Կրիշտիանու-Ռոնալդու, Մանչեսթեր-Յունայթեդ, Յուվենտուս, ՊՍԺ, տրանսֆերներ