Բավարիան պատրաստ է պայմանագիր առաջարկել Լերոյ Սանեին

Բավարիան պատրաստ է պայմանագիր առաջարկել Լերոյ Սանեին

19/03/2020 - 19:18

Ինչպես տեղեկացնում է Sport Bild-ը, Մյունխենի «Բավարիան» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պատրաստվում է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» եզրային հարձակվող Լերոյ Սանեին։

Նախորդ շաբաթ գերմանական ակումբի սպորտային տնօրեն Հասան Սալիհամիջիչը հանդիպել է ֆուտբոլիստի շահերը ներկայացնող  LIAN Sports գործակալության, սակայն պաշտոնական բանակցություններ գործակալությունը պատրաստ է սկսել միայն ապրիլի 1-ից։

«Բավարիան» պատրաստ է 24-ամյա վինգերին 5 տարվա պայմանագիր առաջարկել, իսկ Սանեն իր հերթին դեմ չէ հանդես գալ «Ալյանց-Արենայում»։

Ըստ աղբյուրի՝ Սանեն ևս երկու թոփ ակումբներից առաջարկ ունի, սակայն ակումբների անունները դեռևս չեն նշվում։ Նշենք, որ Սանեի և «Մանչեսթեր Սիթիի» միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023