Ֆուտբոլի փոխարեն իքսիկ-նոլիկ․ Սաութհեմպտոնն ու Մանչեսթեր Սիթին իքսիկ-նոլիկ են խաղացել Twitter-ում
Ինչպես գիտեք կորոնավիրուսի կտրուկ զարգացման և տարածման պատճառով եվրոպական գրեթե ողջ ֆուտբոլը դարադեցված է։ Մինչև ապրիլի 4-ը դադարեցվել է նաև անգլիական Պրեմիեր լիգան։
Հանդիպումների բացակայության պարագայում «Սաութհեմպտոնը» հետաքրքիր մրցում է անցկացրել` իքսիկ-նոլիկի տեսքով։ Twitter-ի իրենց էջում «սրբերը» նախ պայքարի են հրավիրել «Նորվիչին», որը, սակայն անպատասխան է թողել։ Տեսնելով, որ պատասխան չկա՝ «Սաութհեմպտոնը» մարտահրավեր է նետել «Մանչեսթեր Սիթիին»։
Կողմերը իքսիկի և նոլիկի փոխարեն օգտագործել են իրենց զինանշանները։ Արդյունքում «հանդիպումն» ավարտվել է ոչ-ոքի։
# ԱՊԼ, կորոնավիրուս, Մանչեսթեր-Սիթի, Սաութհեմփթոն