Եթե ձեզ դուր չի գալիս ճնշումը, ավելի լավ է հեռանաք. Դե Բրույնեն նյարդայնացել է
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն կոշտ է արձագանքել թիմակիցների ներքին ճնշվածությանն առնչվող թեմային.
«Յուրաքանչյուրս պետք է ուշադրություն դարձնի իրեն: Բարդ խաղացանկ է, մենք բոլոր ճակատներով պայքարում ենք, հիմնականում հաղթում ենք: Պետք է շարունակել առաջ շարժվել:
Եթե դուք տեղափոխվում եք այս ակումբ ու ձեզ դուր չի գալիս ճնշումը,ավելի լավ է հեռանաք:
Գիտեմ, մարդիկ մեզնից սպասում են յուրաքանչյուր խաղում հաղթանակ 5:0 հաշվով, սակայն մեզ համար միևնույնն է: Կարևորը պահեր ստեղծելն է»,- բելգիացու խոսքն է մեջբերել Goal.com-ը: