Խելահեղ ֆուտբոլ Լոնդոնում?
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում «Տոտնեհմեն» ընդունել էր «Լայպցիգին»։
Խաղն անցավ բավականին թեժ և դինամիկ պայքարում՝ երկրպագուներին մինչև վերջ պահելով լարված։
Խաղի հենց մեկնարկում «Լայպցիգը» խելահեղ գրոհների նետվեց։ 2-րդ րոպեին «ցլերը» գլխապտույտ խառնաշփոթ առաջացրին տանտերերի տուգանային հրապարակում։ Գնդակն առնվազն երկու անգամ կարող էր հայտնվել Ուգո Լյորիսի դարպասում, սակայն Տիմպո Վերների հարվածից հետո հիանալի խաղաց ֆրանսիացի դարպասապահը, իսկ Անխելինիոյի հարվածից հետո գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին։
8-րդ րոպեին հերթը հասավ «շնաձկներին»։ Սթիվեն Բերգվեյնի տուգանային հրապարակից կատարած պտտեցրած հարվածից հետո իր թիմին փրկեց Պետեր Գուլաչին
Առաջին խաղակեսում Յուլիան Նագելսմանի սաներն ունեին բացահայտ առավելություն և գրեթե ամբողջ կազմով գտնվում էին «Տոտենհեմի» կիսադաշտում։ Նախքան ընդմիջման գնալը հյուրերը ևս երկու անգամ կարող էին աչքի ընկնել։ 17-րդ րոպեին անկյունային հարվածի իրացումից հետո Պատրիկ Շիկի հարվածն ընթացավ մի փոքր շեղությամբ, իսկ 36-րդ րոպեին Տիմո Վերները նպաստավոր դիրքից հարվածեց ուղիղ Լյորիսի վրա։
Երկրորդ խաղակեսի մեկնարկն անցավ այնպես, ինչպես ողջ առաջին խաղակեսը՝ «Լայպցիգի» առավելությամբ։ 56-րդ րոպեին Վերների կատարած հիանալի փոխանցումից հետո Կոնրադ Լայները դուրս էր գալիս հարվածային դիրք, սակայն Բեն Դևիսը նրան տապալեց, իսկ մրցավար Չունեյթ Չակիրը նշանակեց 11 մետրանոց հարված, որն էլ անվրեպ իրացրեց հենց Վերները։
Խփած գոլից հետո «Լայպցիգը» մի փոքր հետ քաշվեց՝ ապավինելով հակագրոհների վրա։ 62-րդ րոպեին «ցլերն» իդեալական հակագրոհ իրականացրին․ Անխելինիոյի ձախ եզրից կատարած փոխանցումից հետո Տիմո Վերները գնդակը բաց թողեց ավելի լավ դիրքում գտնվող Պատրիկ Շիկին, սակայն նրա հարվածից հետո հերթական անգամ փայլեց Ուգո Լյորիսը։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում Ժոզե Մոուրինիոյի թիմին հաջողվեց խաղի վերահսկումը վերցնել իր ձեռքը՝ ստեղծելով մի շարք վտանգավոր պահեր․ հատկապես հիշատակման է արժանի Ջիովոնի լո Չելսոյի կողմից տուգանային հարվածի իրացումը, ինչից հետո Պետեր Գուլաչին դարպասաձողի օգնությամբ մեծ դժվարությամբ հեռացրեց գնդակը դեպի անկյունային։
«Լայպցիգին» հաջողվեց պահպանել հաղթակա հաշիվը՝ պատասխան խաղից հետո ֆավորիտի նժարը թեքելով իր կողմը։
# Ժոզե Մոուրինիո, Լայպցիգ, Յուլիան Նագելսման, Չեմպիոնների-լիգա, Տիմո Վերներ, Տոտենհեմ