ԱՊԼ. Լիվերպուլը, Սիթին, Յունայթեդը և Չելսին հաղթեցին (տեսանյութ)

ԱՊԼ. Լիվերպուլը, Սիթին, Յունայթեդը և Չելսին հաղթեցին (տեսանյութ)

28/02/2019 - 02:08

ԱՊԼ-ի 28-րդ տուրի շրջանակում կայացան ևս 4 հանդիպումներ:

Առաջատար «Լիվերպուլը» 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Ուոթֆորդի» դարպասը: Դուբլ են ձևակերպել Մանեն և Վան Դեյկը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Օրիգին:

«Մանչեսթեր Սիթին» նվազագույն հաշվով հաղթել է «Վեսթ Հեմին». 59-րդ րոպեին 11 մետրանոցը հստակ է իրացրել Ագուերոն:

«Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթել է «Քրիստալ Փելասին». Լուկակուի դուբլին պատասխանել է Ուորդը, մեկ գոլ էլ խփել է Յանգը:

Տուրի կենտրոնական խաղում «Չելսին» հյուրընկալել էր «Տոտենհեմին» և հաղթել է 2:0 հաշվով: Պեդրոն բացել է հաշիվը, իսկ Տրիպիեն ինքնագոլի հեղինակ է դարձել:

Այս տուրից հետո աղյուսակի վերնամասում հետևյալ պատկերն է.

1.«Լիվերպուլ» – 69 միավոր
2. «Մանչեսթեր Սիթի» – 68
3.«Տոտենհեմ» – 60
4.«Արսենալ» – 56
5.«Մանչեսթեր Յունայթեդ» – 55
6.«Չելսի» – 53


Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023