Մանչեսթեր Սիթին բարեգործական ծրագրի շրջանակում ստադիոնում միջադիրներ կբաժանի
«Մանչեսթեր Սիթին» կանանց հիգիենայի պարագաներ, այդ թվում միջադիրներ կբաժանի ստադիոնում և ակումբին պատկանող այլ օբյեկտներում,- հայտնում է անգլիական գրանդի պաշտոնական կայքը:
Մանչեսթերյան ակումբը, սկսած այսօր Պրեմիեր Լիգայի շրջանակում «Վեսթ Հեմի» դեմ կայանալիք հանդիպումից, կմիանա On the Ball բարեգործական ակցիային:
Բարեգործական ծրագիրը ստեղծվել է 2018 թվականին «Սելթիկի» երեք երկրպագուհիների կողմից, ովքերորոշել էին նախաձեռնությունը մտցնել Մեծ Բրիտանիայի ստադիոններ:
Ակցիայի նպատակն է հիգիենայի պարագաները հասանելի դարձնել բոլորին: Փորձագետների կարծիքով Մեծ Բրիտանիայում բնակվող յուրաքանչյուր 10-րդ աղջկա կամ կնոջ համար այս պարագաներն անհասանելի են: