«Միլանը» 70 միլիոն է առաջարկել «Ռեալին»
«Միլանը» 70 միլիոն է առաջարկել «Ռեալին»
24/11/2026 - 14:47

«Միլանը» լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկի ծառայություններով, հայտնում է Cadena SER-ը։

Պարբերականի լրագրող Անտոն Մեանայի տվյալներով` «Ռոսոներին» պաշտոնական առաջարկ է արել 20-ամյա բրազիլացու տրանսֆերի վերաբերյալ ու պատրատս է նրա տեղափոխության համար վճարել 70 միլիոն եվրո։

Եթե գործարքը հունվարին չկայա, «Միլանն» այս հարցին կվերադառնա ամռանը։ Իտալական գրանդը հաստատակամ է բրազիլացի ֆուտբոլիստին ձեռք բերելու հարցում։

«Ռեալը» չի ուզում ձմռանը վաճառել իր ֆուտբոլիստի տրանսֆերը, քանի որ ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կարծում է, որ կարճ ժամանակահատվածում դժվար կլինի փոխարինող գտնել Էնդրիկի մակարդակի հարձակվողի համար։

Մոտ օրերս երիտասարդ ֆուտբոլիստի գորածակալները կմեկնեն Մադրիդի` քննարկելու իրենց հաճախորդի ապագան։ Էնդրիկը պետք է որոշում կայացնի, քանի որ գործակալները կարծում են, թե Մոուրինիոն նախապատվությունը տալիս է այլ հարձակվողի։

«Սկզբում կարծում էի, թե սա իտալական մամուլի հերթական բլեֆն է, որը լի է տարատեսակ լուրերով։ Անկեղծ` չէի սպասում, որ «Միլանը» նման առաջարկ կկատարի։ Հետաքրքրությունը լիովին լուրջ է․ նրանք ցանկանում են փորձել ձեռք բերել Էնդրիկին արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ»,- ասել է Մեանան։

Ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 8 խաղում Էնդրիկը գրանցել է մեկական գոլ ու ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026