«Բարսելոնան» ֆանտաստիկ քամբեքով հաղթեց «Վիլյառեալին» 🎥
Իսպանիայի Լա լիգայի 13-րդ տուրում «Բարսելոնան» «Կամ Նոու» ստադիոնում 3:2 հաշվով հաղթեց «Վիլյառեալին»։
Հանդիպումը սենսացիոն մեկնարկ ունեցավ։ «Դեղին սուզանավը» 5-րդ ու 7-րդ րոպեներեին գոլ խփեց` ստանալով երկու գնդակի առավելություն. աչքի ընկան Կանադայի հավաքականի ֆուտբոլիստներ Տեյջոն Բյուկենենը և Թանի Օլուվասեյին։
Առաջին խաղակեսի միջնամասում «Բլաուգրանան» կարող էր կրճատել հաշիվը, բայց 23-րդ րոպեին Լամին Յամալը չկարողացավ աչքի ընկնել 11-մետրանոցից։
Երկրորդ խաղակեսում Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը կարողացավ գերկամային որակներ ցույց տալ ու բավական արագ երեք գոլ խփեց` անելով ֆանտաստիկ քամբեք։
«Կապտանռնագույններից» գոլ խփեցին Ժերար Մարտինն ու Ֆերմին Լոպեսը, իսկ մրցակցի պաշտպան Պո Նավառոն գրավեց սեփական դարպասը։
«Բարսան» միավորների քանակը հասցրեց 36-ի ու առաջին տեղում է։ «Վիլյառեալը» 15 միավորով 9-րդն է։
Հանդիպման գոլերը` այստեղ
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml