Էսպին նորից հերոսանում է` «Ռեալին» ծանրագույն հաղթանակ պարգևելով «Սելտայի» դեմ խաղում 🎥
Իսպանիայի Լա լիգայի 13-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Սելտայի» նկատմամբ։
Վիգոյից ժամանած հյուրերն արդեն 6-րդ րոպեին` Պաբլո Դյուրանի գոլից հետո, բացեցին հաշիվը։
«Արքայական ակումբից» 38-րդ րոպեին հաշիվը կարող էր հավասարեցնել Կիլիան Մբապեն, բայց ֆրանսիացին չկարողացավ աչքի ընկնել 11-մետրանոցից։
Տանտերերը պատասխան գոլը խփեցին միայն 66-րդ րոպեին. աչքի ընկավ Ջուդ Բելինգեմը։
Ժոզե Մոուրինիոյի գլխավորած թիմին հաղթանակ պարգևեց փոխարինման դուրս եկած Կառլոս Էսպին` մրցակցի դարպասը գրավելով 85-րդ րոպեին։
21-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում փոխարինման դուրս գալուց հետո երրորդ անգամ է խաղավերջում հաղթական գոլ խփում։
«Լոս Բլանկոսը» բոլոր մրցաշարերում տարավ 9-րդ անընդմեջ հաղթանակը։
«Ռեալը» 33 միավորով երկրորդ տեղում է, «Սելտան»` 13 միավորով 13-րդ։
Հանդիպման գոլերը` այստեղ
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml