«Պորտուի» ֆուտբոլիստը տարօրինակ ինքնագոլ է խփել ու փոխարինում խնդրել 🎥
Պորտուգալիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Պորտուն» մեծ դժվարությամբ հաղթահարեց երրորդ լիգան ներկայացնող «Պարեդեսի» արգելքը` հաղթելով հետխաղյա 11-մետրանոցներով (3:1)։
Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվել են 1:1 հաշվով։
«Վիշապների» պաշտպան Ֆրանսիշկու Մոուրան 57-րդ րոպեին գնդակը սեփական տուգանային հրապարակից հեռացնելու փոխարեն տարօրինաի ինքնագոլ է գրանցել, ինչից հետո հաշիվը հավասարվել է։
27-ամյա ֆուտբոլիստը կատարվածից հետո չի կարողացել շարունակել հանդիպումը` փոխարինում խնդրելով 70-րդ րոպեին։
«Պորտուն» կարգով ավելի ցածր ակումբին հաղթել է միայն դարպասապահ Կլաուդիու Ռամուշի` երեք 11-մետրանոց հետ մղելու շնորհիվ։
Ֆրանչեսկո Ֆարիոլիի գլխավորած թիմը դուրս է եկել գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml