Իսպանիայի գավաթ. Ռանոսի դուբլն ու «Տեներիֆեի» հաղթանակը խոշոր հաշվով 🎥
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/64 եզրափակիչում Սեգունդան ներկայացնող «Տեներիֆեն» հյուրընկալվելիս 5:2 հաշվով հաղթեց 4-րդ դիվիզիոնի ներկայացուցիչ «Բադախոսին»։
Հյուրերից դուբլ գրանցեց Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, մեկական գոլ խփեցին նաև Խուանխո Սանչեսը, Իվան Չապելյան և Վիկտոր Մորենոն։
«Բադախոսից» աչքի ընկան Կառլոս Բեյտիան ու Խորխե Բարբան։
23-ամյա Ռանոսը «Տեներիֆե» տեղափոխվելուց հետո 3 խաղում խփել է 3 գոլ։
Այսպիսով, «Բլանկիասուլեսը» դուրս եկավ գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml