Ջոն վան’տ Սխիպը հեռացել է Ղազախստանի հավաքականից
Ջոն վան’տ Սխիպը հեռացել է Ղազախստանի հավաքականից
19/11/2026 - 00:04

Ջոն վան’տ Սխիպը լքել է Ղազախստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է Bookmaker Ratings-ը։

«Պայմանագիրը կսպառվի այս շաբաթ, որը չենք երկարաձգելու։ Կսկսենք նոր մարզչի փնտրտուքը։ Ցանկանում ենք նշանակել այնպիսի մարզիչ, որի հետ երկար ճանապարհ կանցնենք, ինչը թույլ կտա մեզ նվաճել Եվրոպայի առաջնության ուղեգիր»,- հայտնել է Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սքոթ Մանը։

Ղազախները 62-ամյա մասնագետի գլխավորությամբ հանդես էին գալիս 2026թ. սեպտեմբերից, 6 խաղում չեն տարել ոչ մի հաղթանակ, գրանցել են 3 ոչ-ոքի, կրել նույնքան պարտություն։

Հիշեցնենք, որ Վան’տ Սխիպը 2025թ. փետրվարից օգոստոս գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026