ՀՖՖ-ն աջակցում է ՖԻՖԱ-ի նախագահի եվրոպական թեկնածուին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 2027թ. կայանալիք ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում աջակցում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Դիալոյին, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Նոյեմբերի 16-ին ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի նախագահությամբ կայացած Գործադիր կոմիտեի նիստում որոշում է կայացվել սատարել Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Դիալոյին 2027 թվականի մարտին կայանալիք ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում։
Դիալոյի թեկնածությանը միաձայն հավանություն են տվել ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի բոլոր անդամերը, այդ թվում` ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, և ՖԻՖԱ-ի խորհրդի բոլոր եվրոպական անդամները։
Դեռևս օգոստոսին ՀՖՖ-ն նամակ էր ուղարկել ՖԻՖԱ՝ տեղեկացնելով, որ չի աջակցելու Ջիանի Ինֆանտինոյին նախագահական ընտրություններում։
«Լավ ճանաչում եմ պարոն Դիալոյին որպես բարձրակարգ և պրոֆեսիոնալ պաշտոնյա ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեում համատեղ աշխատանքից։ Վստահ եմ, որ նա ունի անհրաժեշտ բոլոր որակները ՖԻՖԱ-ն գլխավորելու և այն հաջողությամբ ղեկավարելու համար»,- ասել է ՀՖՖ նախագահ, ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ Արմեն Մելիքբեկյանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Արմեն Մելիքբեկյան, ՀՖՖ, Հֆֆ-նախագահ, ՈՒԵՖԱ-ի Գործկոմ, Ջիանի Ինֆանտինո, Ֆիլիպ Դիալո, ՖԻՖԱ