Ղազախստանը շարունակում է անհաջող հանդես գալ Ջոն վան’տ Սխիպի գլխավորությամբ 📸/🎥
Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի երրորդ տուրի վերջին` 6-րդ տուրում Ղազախստանի ազգային հավաքականն Աստանայում գոլառատ ոչ-ոքի (2:2) գրանցեց Սլովակիայի հետ։
Տանտերերը Իսլամ Չեսնոկովի և Յան Վարագովսկու գոլերի շնորհիվ հաշվի մեջ առաջ էին երկու անգամ, բայց սլովակները կարողացան խուսափել պարտությունից։
Վլադիմիր Վայսի գլխավորած թիմին պարտությունից 90+5-րդ րոպեին փրկեց Ադրիան Կապրալիկը։ Հյուրերից գոլ խփեց նաև Ռոբերտ Բոժենիկը։
Ղազախները նոր գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպի օրոք դեռ հաղթանակ չեն տարել` անցկացրած 6 խաղում գրանցելով 3 ոչ-ոքի, կրելով նույնքան պարտություն։
Հիշեցնենք, որ նիդերլանդցի մասնագետը 2025թ. փետրվարից օգոստոս մարզել է Հայաստանի ազգային հավաքականը։
Երրորդ խմբի մյուս խաղում Ֆարերյան կղզիների հավաքականը 1:0 հաշվով հաղթել է Մոլդովային։
Խմբի մրցաշարային աղյուսակը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.
- Սլովակիա – 12 միավոր
- Ֆարերյան կղզիներ – 8
- Մոլդովա – 7
- Ղազախստան – 3
Այսպիսով, Սլովակիայի հավաքականը նվաճեց B դիվիզիոնի ուղեգիր։ Ֆարերյան կղզիները կխաղա B/C լիգաների անցումային փլեյ-օֆֆ-ում։
# Ադրիան Կապրալիկ, Ազգերի լիգա, Իսլամ Չեսնոկով, Հայաստանի-հավաքական, Ղազախստանի հավաքական, Յան Վարագովսկի, Ջոն վան'տ Սխիպ, Ռոբերտ Բոժենիկ, Սլովակիայի հավաքական, Վլադիմիր Վայս