Ազգերի լիգա. Գերմանիան վստահ խաղով հաղթել է Սերբիային 🎥
Ազգերի լիգայի A դիվիզիոնի երկրորդ խմբի 5-րդ տուրում Գերմանիայի ազգային հավաքականը Բելգրադում 3:1 հաշվով հաղթել է Սերբիայի թիմին։
Յուրգեն Կլոպի գլխավերած թիմից մեկական գոլ են խփել Ֆլորիան Վիրցն ու Բրայան Գրուդան, իսկ հյուրերի պաշտպան Սրջան Բաբիչը գրավել է սեփական դարպասը։ Սերբերից աչքի է ընկել նույն Բաբիչը։
Տանտերերը հանդիպումն ավարտել են 9 ֆուտբոլիստով. դաշտից հեռացվել են Վանյա Դրագոևիչն ու Անդրիա Ժիվկովիչը։
Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
A դիվիզիոնի երկրորդ խմբի մրցաշարային աղյուսակն այժմ ունի հետևյալ տեսքը.
- Նիդերլանդներ – 11 միավոր
- Հունաստան – 8
- Գերմանիա – 8
- Սերբիա – 0
Վերջին` 6-րդ տուրում կկայանան Գերմանիա – Նիդերլանդներ, Հունաստան – Սերբիա հանդիպումները։
Սերբիա – Գերմանիա խաղի գոլերը` այստեղ
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ազգերի լիգա, Անդրիյա Ժիվկովիչ, Բրայան Գրուդա, Գերմանիայի հավաքական, Յուրգեն-Կլոպ, Սրջան Բաբիչ, Վանյա Դրագոևիչ, Ֆլորիան Վիրց