Ազգերի լիգա. Բելգիան կամային հաղթանակ տարավ Թուրքիայի նկատմամբ 🎥
Ազգերի լիգա. Բելգիան կամային հաղթանակ տարավ Թուրքիայի նկատմամբ 🎥
12/11/2026 - 23:41

Ազգերի լիգայի A դիվիզիոնի առաջին խմբի 5-րդ տուրում Բելգիայի ագգային հավաքականն Իզմիրում հյուրընկալվելիս 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Թուրքիայի թիմի նկատմամբ։

Թուրքերից 20-րդ րոպեին տուգանայինից կատարած ֆանտաստիկ հարվածով հաշիվը բացեց Արդա Գյուլերը։

«Կարմիր սատանաները» բաց թողած գոլից հետո շատ արագ պատասխանեցին երկու գնդակով` ապահովելով Մարկ վան Բոմելի գլխավորած թիմի հաղթանակը. 27-րդ ու 30-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Կեյվին դե Բրույնեն և Շարլ դե Կետելարեն։

Բելգիան 9 միավորով բարձրացավ երկրորդ տեղ։ Թուրքիան 5-րդ անընդմեջ պարտությունը կրեց ու եզրափակում է խմբի մրցաշարային աղյուսակը։

A խմբի մյուս խաղում կմրցեն Իտալիայի ու Ֆրանսիայի հավաքականները։

Գոլերը` այստեղ

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026