Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանը ցավալի պարտություն կրեց
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) չկարողացավ դուրս գալ քառորդ եզրափակիչ։
Հայաստանի ներկայացուցիչը 1/8 եզրափակիում 2:4 հաշվով պարտվեց Մերեյ Մաուլիտկանովին (Ղազախստան)։
Մաուլիտկանովի` եզրափակիչ հասնելու դեպքում Ամոյանը հոկտեմբերի 25-ին կանցկացնի սփոփիչ գոտեմարտեր, որոնք հաղթելու դեպքում կպայքարի բրոնզե մեդալի համար։
Հիշեցնենք, որ Ամոյանն այս քաշային կարգի աշխարհի գործող չեմպիոնն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ըմբշամարտ, Ըմբշամարտի ԱԱ, Մալխաս Ամոյան