Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանը մեկնարկեց դժվարին հաղթանակով
Մալխաս Ամոյանը (77կգ) հաղթանակով մեկնարկեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում։
Աշխարհի գործող չեմպիոնը որակավորման փուլում պայքարից դուրս թողեց Սերգեյ Կուտուզովին (Ռուսաստան)։ Գոտեմարտն ավարտվեց 1:1 հաշվով։ Հաղթանակը շնորհվեց Հայաստանի ներկայացուցչին միավորն առաջինը վաստակելու համար։
1/8 եզրափակիչում Ամոյանի մրցակիցը կլինի ղազախ Մերեյ Մաուլիտկանովը։
Մալխաս Ամոյանը Սերգեյ Կուտոզովին 3:1 հաշվով հաղթել էր նաև 2021թ. աշխարհի առաջնության եզրափակիչում։ Գոտեմարտը կայացել էր 72 կգ քաշային կարգում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ըմբշամարտ, Ըմբշամարտի ԱԱ, Մալխաս Ամոյան, Սերգեյ Կուտուզով