«Ռեալի» ֆուտբոլիստը 8 ասմով զրկվել է վարորդական իրավունքից
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաուլ Ասենսիոն 8 ամսով զրկվել է վարորդական իրավունքից, հայտնում է Marca-ն։
Իսպանացի ֆուտբոլիստն օգոստոսի 16-ին Գրան Կանարիայում ոչ սթափ վիճակում վարել է իր «Porsche» մակնիշի մեքենան։
Ոստիկանները հերթական ստուգման նպատակով կանգնացրել են Ասենսիոյի մեքենան։ Պարզվել է, որ 23-ամյա ֆուտբոլիստի արյան մեջ ալկոհոլի թույլատրված չափաբաժինը չորս անգամ ավելի է եղել։
Օգոստոսի 19-ին կայացած դատական նիստում Ասենսիոն մեղավոր է ճանաչվել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների խախտման համար։
Ֆուտբոլիստը 8 ամսով զրկվել է վարորդական իրավունքից։ Նա նաև տուգանվել է 14.400 եվրոյով։
Ասենսիոն նոր մրցաշրջանում վնասվածքի պատճառով բաց է թողել «Ռեալի» բոլոր երեք խաղերը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ռաուլ Ասենսիո, Ռեալ Մադրիդ