Պաշտոնական. «Ինտերը» պայմանագիր է կնքել Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ 📸
«Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Ջոն Սթոունզն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է «Ինտեր», հայտնում է «Ներաձուրիի» պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2028թ. հուլիսի 1-ը։
32-ամյա ֆուտբոլիստը մանկունիական գրանդում հանդես էր գալիս 2016թ. օգոստոսից, 295 խաղում խփել է 19 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։
Սթոունզը 2014թ. մայիսից հրավիրվում է Անգլիայի ազգային հավաքական, որի կազմում 94 խաղում գրանցել է 3 գոլ ու 4 ասիստ։ Նա «Երեք առյուծների» հետ 2026թ. դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml