ԿԼ. «Փյունիկն» ու «Ալաշկերտն» ավարտեցին մրցելույթը 🎥
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում «Փյունիկը» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում չկարողացավ կոտրել «Դեբրեցենի» դիմադրությունը. գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի։
Դիմակայությանառաջին խաղում հունգարական ակումբն առավելության էր հասել 1:0 հաշվով, ինչի շնորհիվ շարունակեց պայքարը, իսկ «Փյունիկն» ավարտեց մրցելույթը։
«Դեբրեցենը» որակավորման երրորդ փուլում կմրցի դանիական «Կոպենհագենի» դեմ։
Մրցաշարում պայքարն ավարտեց նաև «Ալաշկերտը»` «Կլուժի» դեմ դիմակայության պատասխան խաղում հյուրընկալվելիս պարտվելով 0:3 հաշվով։ Երևանում կայացած առաջին մրցավեճում արձանագրվել էր 1:1 հաշիվը։
Պատասխան խաղում ռումիանական ակումբից մեկական գոլ խփեցին Կառլո Մուհարը, Մերիտոն Կորենիցան ու Ալին Ֆիկան։
Վահե Գևորգյանի գլխավորած թիմը 12-րդ րոպեին` Սեզարի հեռացումից հետո, խաղում էր 10 ֆուտբոլիստով։
«Կլուժի» հաջորդ մրցակիցը կլինի նորվեգական «Տրոմսյոն»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml