Ռոդրին շատ մոտ է ակումբային գրանցումը փոխելուն
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին մոտ է կարիերան Մադրիդի «Ռեալում» շարունակելուն, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Կողմերի բանակցությունները վերջին փուլում են։ Գործարքը, մեծ հավանականությամբ, կարժենա 60 միլիոն եվրո։
«Ոսկե գնդակի» 2024թ. դափնեկիրն «Արքայական ակումբ» տեղափոխվելու դեպքում պայմանագիր կստորագրի, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։
30-ամյա ֆուտբոլիստը մերժել է «Մանչեսթեր Սիթիի»` նոր համաձայնագիր կնքելու առաջարկը և ուզում է հեռանալ ակումբից։
Իսպանացի կիսապաշտպանը մանկունիական գրանդում հանդես է գալիս 2019թ. հուլիսից, 298 խաղում գրանցել է 28 գոլ ու 32 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Մանչեսթեր-Սիթի, Նիկոլո Սկիրա, Ռեալ Մադրիդ, Ռոդրի, տրանսֆերներ