«Սանթոսը» Նեյմարի դուբլի շնորհիվ ոչ-ոքի է գրանցել 🎥
«Սանթոսը» Նեյմարի դուբլի շնորհիվ ոչ-ոքի է գրանցել 🎥
26/07/2026 - 14:10

Բրազիլիայի Ա սերիայի 20-րդ տուրում «Սանթոսը» սեփական դաշտում գոլառատ ոչ-ոքի (2:2) է գրանցել «Շապեկոենսեի» հետ։

Տանտերերից դուբլ է գրանցել Բրազիլիայի ազգային հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկու (80 գոլ) Նեյմարը` իր թիմին պարտությունից փրկելով 89-րդ րոպեին իրացրած 11-մետրանոցի շնորհիվ։

Լեգենդար ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 16 խաղում 8 գոլ է խփել, կատարել 4 ասիստ։

«Սանթոսը» 22 միավորով 14-րդն է, «Շապեկոենսեն»` 10 միավորով վերջինը` 20-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026