«Ռեալը» հետաքրքրված է «Բարսայի» ֆուտբոլիստի ծառայություններով
«Ռեալը» հետաքրքրված է «Բարսայի» ֆուտբոլիստի ծառայություններով
22/07/2026 - 14:04

«Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տոռեսը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», հաստատում է L’Equipe-ը։

«Արքայական ակումբը» հետաքրքրված է իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով։

«Սերուցքայինները» Տոռեսին ուզել են ձեռք բերել, երբ նա դեռ խաղում էր «Վալենսիայում», բայց ֆուտբոլիստը նախընտրեց տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»` ցանկանալով աշխատել Պեպ Գվարդիոլայի հետ։

«Ռեալը» մտադիր է օգտվել այն հանգամանքից, որ 26-ամյա ֆուտբոլիստի ու «Բարսելոնայի» միջև պայմանագիրը կսպառվի 2027թ. հուլիսի 1-ին։

Տոռեսը զգում է, որ «Բլաուգրանան» հետաքրքրված չէ իրեն նոր համաձայնագիր առաջարկելու հարցում։ Ակումբի մարզական տնօրեն Դեկուն նրա հետ այդ հարցով տևական ժամանակ է բանակցություն չի վարել։

Նախքան ԱԱ-2026-ն իսպանացու ծառայություններով հետաքրքրված էր «Պարի Սեն-Ժերմենը», բայց փարիզյան գրանդը ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու համար առաջարկ չի կատարել կատալոնական ակումբին, քանի որ դիտարկում է նաև այլ տարբերակներ։

«Բարսելոնան» իր հարձակվողից կբաժանվի, եթե վճարվի 50 միլիոն եվրո։

Եթե «Ռեալը» ձեռք վերի Տոռեսին, գործարքը կդառնա «Բարսելոնայի» ու «Արքայական ակումբի» միջև տեղի ունեցած պատմության երկրորդ ամենաթանկարժեք տրանսֆերը։

Մադրիդյան գրանդը 2000թ. հուլիսին «Բլաուգրանայի» ավագ Լուիշ Ֆիգուի տեղափության համար վճարել էր 60 միլիոն եվրո` իրականացնելով պատմության մեջ ամենասկանդալային տրանսֆերներից մեկը։

Ֆերան Տոռեսը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2022թ. հունվարից, 207 խաղում խփել է 65 գոլ, կատարել 23 գոլային փոխանցում։

26-ամյա ֆուտբոլիստը վերջերս Իսպանիայի ազգային հավաքականի կամզում մասնակցեց ԱԱ-2026-ին` Արգենտինայի դեմ կայացած եզրափակիչում (1:0) խփելով «Ֆուրիա ռոխայի» հաղթական գնդակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026