Ալեքսիս Մաքալիսթերի անհավատալի վիճակագրությունը Մունդիալներում 📸
Արգենտինայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ալեքսիս Մաքալիսթերը երբեք պարտություն չի կրել աշխարհի առաջնություններում, հայտնում է Opta-ն։
«Լիվերպուլի» ֆուտբոլիստը մրցաշարում մասնակցել է 13 հանդիպման, տարել 11 հաղթանակ գրանցել 2 ոչ-ոքի։ Դա անպարտելիության ամենաերկար շարքն է Մունդիալների պատմության մեջ։
27-ամյա ֆուտբոլիստի մասնակցությամբ գրանցված երկու ոչ-ոքիների դեպքում էլ «Ալբիսելեստեն» հետագայում մրցակցիներին հաղթել է հետխաղյա 11-մետրանոցներով` ԱԱ-2022-ի քառորդ եզրափակիչում պարտության մատնելով Նիդերլանդներին, իսկ եզրափակիչում` Ֆրանսիային։
Մաքալիսթերն անցկացրած 13 խաղում խփել է 2 գոլ, կատարել 2 ասիստ։
Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան երկրորդ անգամ անընդմեջ դուրս է եկել Մունդիալի եզրափակիչ, որտեղ հուլիսի 19-ին Նյու Յորքում կմրցի Իսպանիայի հավաքականի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml